Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590 հազար դրամ է

Երեկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարություն տարածեց համայնքում տեղի ունեցած ապօրինի ծառահատման հեղինակներին բացահայտելու հարցում իրավապահներին անվերապահ աջակցելու մասին։
ԲԸՏՄ-ի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։