Շվեդիայում սառցադաշտերի չափերի ռեկորդային նվազում է արձանագրվել

Շվեդիայի սառցադաշտերը շարունակում են փոքրանալ․Մեծ սառցադաշտի, ինչպես նաև Ռաբոց, Ռիվգոյեհկի և Մուարմա սառցադաշտերի չափերը զգալիորեն նվազել են։ Ստոկհոլմի համալսարանի գիտնականների չափումների տվյալները ցույց են տալիս, որ Մեծ սառցադաշտի զանգվածը նվազել է 8400 տոննայով, ինչը համապատասխանում է 2,85 մ հաստությամբ ջրի շերտին, որը կծածկեր ամբողջ սառցադաշտը։ Դա եռապատիկ ավելի՝ 2023 թվականի ցուցանիշից:
Ռաբոցի սառցադաշտի զանգվածը նվազել է 9450 տոննայով, իսկ Ռիվգոյեհկի և Մուարմա սառցադաշտերը 2023-2024 թվականներին նվազել են համապատասխանաբար 9000 և 8200 տոննայով, ինչը 50 %-ով ավելի է նախորդ առավելագույն կորստից։
Ապագայում գիտնականները կանխատեսում են այդ սառցադաշտերի լիակատար անհետացում: