Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 տոկոսը Երևանում է

Հայաստանի տնտեսական զարգացման պատկերը հաճախ ներկայացվում է միայն ընդհանուր թվերով, սակայն իրականությունն ավելի բարդ է: Տնտեսագետ Աղասի Թավադյանն իր հոդվածում վերլուծվել է Հայաստանի աշխատաշուկայի վերջին միտումները։ Այս նյութում ցույց է տրված, թե ինչպես է մասնավոր հատվածի աճը կենտրոնացած մայրաքաղաքում:
2002 թվականից ի վեր պետական հատվածում աշխատատեղերի համամասնությունը շարունակաբար նվազել է, երբ գրանցված աշխատատեղերի մոտավորապես 70 տոկոսը աշխատում էր պետական հատվածում։ 2024 թվականի հունիսի դրությամբ պետական աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 28,1 տոկոսը։ Կրճատումը պայմանավորված է ոչ թե պետական հատվածում աշխատատեղերի թվի նվազմամբ, այլ գրանցված ոչ պետական աշխատատեղերի աճով: Պետական հատվածի աշխատողների թիվը 2020 թվականների վերջից աճել է 4,1 տոկոսով, մինչդեռ ոչ պետական հատվածի աշխատատեղերը աճել են 26,2 տոկոսով:
Գծապատկեր 1.
2024 թվականի հունիսի դրությամբ գրանցված է եղել 759 հազար աշխատող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 4,6 տոկոսով։ Այս միտումները հստակ երևում են երկրորդ գծապատկերում, որը ցույց է տալիս աշխատողների թվի և միջին աշխատավարձի դինամիկան Հայաստանում։
Գծապատկեր 2.
Հայաստանում աշխատողների թիվը ունի կայուն աճ։ Աճի դանդաղման միտումներ նկատվում են միջին աշխատավարձի մեջ։ Ինչպես երևում է գծապատկերից, միջին աշխատավարձի հիմնական աճը նկատվել էր 2022 թվականից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակը։ 2024 թվականի հունիսի դրությամբ միջին ճշգրտված աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ, որը 3.8 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Սակայն այս ցուցանիշներից չի երևում Երևանի և մարզերի միջև զգալի տարբերությունները։ Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս մասնավոր աշխատատեղերի բաշխվածությունը Հայաստանում։
Գծապատկեր 3.
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://www.tvyal.com/newsletter/2024/2024_10_07