Փաշինյանը Մոսկվա է մեկնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: