2024-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը չի փոփոխվել

2024-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսը չի փոփոխվել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն չի փոփոխվել, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.1%-ով։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 3%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-սեպտեմբերի համեմատ աճել են 5․9%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել են 1%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0.3%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի տոսի համեմատ նվազել են 1․5%-ով։ Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 9․6%-ով, կրթության գները` 5․1%-ով։
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ  ալկոհոլային խմիչքի 1.0%, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.7%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.5% գնաճ:
2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի գնի անփոփոխ մակարդակ և դիզելային վառելիքի՝ 1.5% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 5.0% և 7.8% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.6%-ով, իսկ 2024թ. օգոստոսի համեմատ՝ 0.8%-ով: