Լոռիում և Տավուշում աշխատանքների մասին

Սպիտակ համայնքի բնակավայրերում տուֆով սալարկման աշխատանքներ են իրականացվում։ Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, Սպիտակ բնակավայրում սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7 469 500 ՀՀ դրամ, որից 60%` 4 481 700 դրամը՝ Կառավարության, 40%` 2 987 800 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Նոր Խաչակապ բնակավայրի տուֆով սալարկման աշխատանքների համար նախատեսված է ս 17 104 980 ՀՀ դրամ, որից 60%` 10 262 988 ՀՀ դրամը՝ Կառավարության, 40%` 6 841 992 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Ջրաշեն բնակավայրում տուֆով սալարկման համար կծախսվի 60 566 948 ՀՀ դրամ, որից 60%` 36 340 168 ՀՀ դրամը՝ Կառավարության, 40%` 24 226 779 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Սարալանջ բնակավայրում ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10 332 200 ՀՀ դրամ, որից 60%` 6 199 320 ՀՀ դրամը՝ Կառավարության, 40%` 4 132 880 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Խնկոյան բնակավայրում 7 642 390 ՀՀ դրամից Կառավարությունը կհատկացնի 585 434 ՀՀ դրամը, իսկ Ծաղկաբեր բնակավայրում, որտեղ զուգահեռաբար ջրահեռացման համակարգ է կառուցվում, ծրագրի 52 863 200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքից 31 717 920 ՀՀ դրամը։
Տավուշի մարզպետի աշխատակազմից էլ հայտնում են, որ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է Արծվաբերդ - Չորաթան ավտոճանապարհի շինաշխատանքների ընթացքին։
Արծվաբերդ-Չորաթան ավտոճանապարհի վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 481 485 000 ՀՀ դրամ։
Ճանապարհի երկարությունը 2․4 կմ է։ Շինարարական աշխատանքներն իրականացանում է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն։