Սևանի լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ
Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից այսօր դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 խեցգետնաորսիչ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապօրինի խեցգետնաորսիչները դուրս են բերվել նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ–ստուգիչ միջոցառումների արդյունքում։
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Նախարարությունից վստահեցնում են, որ կանխարգելիչ–ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: