Պուտին. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային մակարդակի
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային մակարդակի:
РИА Новости-ի փոխանցմամբ, Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա ոխսքով, առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ եռանդով և հաջող։ Անցած տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 մլրդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 մլրդ դոլարը։
«Եթե մենք շարժվենք այս տեմպերով, ապա այս տարի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի», - ասել է Պուտինը և հավելել, որ Ռուսաստանն առաջատար ներդրողն է Հայաստանի տնտեսության մեջ, ըստ նրա, միջկառավարական հանձնաժողովի և բիզնես խորհրդի շրջանակներում իրականացվել են ներդրումներ: