Կենսական նշանակության ծրագրեր Ստեփանավանում

Կենսական նշանակության ծրագրեր Ստեփանավանում
2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր․
  •  Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%:
Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի այս տարի՝ մոտ 322 մլն. դրամ ներդրմամբ:
  • Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգում՝ 214 մլն դրամ ներդրմամբ: Պետություն-համայնք համաֆինանսավորումը համաչափ է՝ 50/50:
Աշխատանքներն իրականացված են 90 %-ով:Ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:
  • Ստեփանավան համայնքի Սայաթ Նովա, Անդրանիկի և Պիոներների փողոցների հիմնանորոգում՝ 430 մլն դրամ արժեքով, 50% պետություն, 50% համայնք համաֆինանսավորմամբ: Աշխատանքները կատարված են 95%-ով: Առաջիկայում կսկսվեն մուտքերի ասֆալտապատման և գծանշման աշխատանքները:
  • Ռումինական բազմաբնակարան թվով 3 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ռիսկերի նվազեցում՝ 282 մլն դրամ ներդրմամբ: Այստեղ 50% պետության ներդրումն է, 24% ՄԱԶԾ, որի մեջ 5% բնակիչ, 26% համայնքի մասնաբաժինը: Աշխատանքներն ավարտական փուլում են: 
  • Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր վարչական բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի գազաֆիկացում՝ մոտ 585 մլն դրամ ներդրմամբ: Պետության հատկացումը 40%, համայնքինը՝ 60%: Աշխատանքներն ավարտական փուլում են:
  • Ստեփանավան քաղաքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցի հիմնանորոգում՝ տուֆե սալարկումով 136 մլն դրամ ներդրմամբ: Պետության ներդրումը 60%, համայնքինը՝ 40%: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: