Հոկտեմբերի 13-ին կնշվի Երևան տոնը

Հոկտեմբերի 13-ին կնշվի Երևան տոնը
Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ,  կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։
Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։