119 հայտ՝ «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության համար

119 հայտ՝ «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության համար

 

Ավարտվել է տեխնոլոգիական ստարտափների համար 26-շաբաթյա «Աքսելերացիոն ծրագրի» հայտերի ընդունման գործընթացը:

 Ընդունված հայտերի գնահատման առաջին փուլը կամփոփվի հոկտեմբերի 14-ին, որի ժամանակ կընտրվեն ծրագրին մասնակցության հնարավորություն ստացած 20 հաջողակ ստարտափները: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթը հաղթած միջազգային հեղինակավոր «Plug and Play» ընկերությունը դասընթացները կանցկացնի Հայաստանում գործող սկսնակ ստարտափների համար: