Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը հիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Կատարվում են երթևեկելի մասի քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով հիմքի շերտերը և երկշերտ ասֆալտբետոնե պատվածք։ Կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, կիրականացվի կողնակների ամրացում ու հարթեցում, կկառուցվեն հենապատեր, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։