«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակում

Համաձայն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024թ.-ի հոկտեմբերի 9-ի թիվ ՏՊ-006-10/24 որոշմամբ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024 թվականի հոկտեմբերի 16-ին թույլատրվելու են տեղաբաշխման բորսայի տեղաբաշխման հարթակում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆոնդային բորսա

Ներկայացնում ենք պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները՝

Թողարկողի անվանումը «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ
Տեղաբաշխողի անվանումը «Արարատբանկ» ԲԲԸ
Արժեթղթի տեսակ Անվանական, արժեկտրոնային պարտատոմս
Ծածկագիր AMNMCCB2RER1
Բորսայական հապավում NMCCBR
Թողարկման ամսաթիվ 16/10/2024թ.
Տեղաբաշխման սկիզբ/ավարտ 16/10/2024թ.
Մարման ամսաթիվ 16/10/2027թ.
Թողարկման ծավալը 5,000,000,000 ՀՀ դրամ
Բորսայում տեղաբաշխման ենթակա ծավալը 4,750,000,000 ՀՀ դրամ
Արժեթղթի անվանական արժեք 10,000 ՀՀ դրամ
Արժեթղթերի քանակ 500,000 հատ
Բորսայում տեղաբաշխման ենթակա արժեղթերի քանակը 475,000 հատ
Արժեկտրոնի եկամտաբերություն 9.5%
Արժեկտրոնի օրերի հաշվարկման կարգը Փաստացի/փաստացի
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը Կիսամյակային
Շրջանառության ժամկետ 36 ամիս