ԱՄԷ-ն համարվում է կարևոր առևտրային և ֆինանսական հաբ, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռում մուտք գործել նոր շուկաներ․ Գևորգ Պապոյան

Արաբական Al Khaleej լրատվամիջոցին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ԱՄԷ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ընդհանուր ոլորտները։
Նախարարն անդրադարձել է երկրների միջև առևտրաշրջանառությանը, տնտեսական համագործակցության նոր ծրագրերին և մի շարք այլ հարցերի։
«ԱՄԷ-ն համարվում է կարևոր առևտրային և ֆինանսական հաբ, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռում մուտք գործել նոր շուկաներ»-ասել է նա։