ACSES-ը ներկայացրել է 2025թ կառավարության սոցիալական ծախսերի մանրամասները

Կառավարությունը ինչքա՞ն է պատրաստվում ծախսել սոցիալական ապահովության նպաստների համար 2025թ-ին: ACSES-ը վերլուծական կենտրոն-ը ներկայացնում է մանրամասները.
2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 181 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․2%-ը:
Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 28%-ը կամ 50 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 113 հազար 990 անձի։
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել մոտ 23 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 51 հազար 269 ընտանիքի։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը կծախսի շուրջ 30 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 67 հազար 943 շահառուի։
2024 թվականի ճշտված պլանի համեմատ նախատեսվող ծախսերը աճել են 6%-ով՝ հիմնականում պայմանավորված 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների աճով։