AnTuTu-ի՝ օգտվողների բավարարվածության վարկանիշում չի հայտնվել Apple-ի վերջին որևէ մոդել

AnTuTu-ի՝ օգտվողների բավարարվածության սեպտեմբերի վարկանիշում չի հայտնվել Apple-ի վերջին որևէ մոդել: Ամենաշատը օգտողների գոհ են 12,9 դյույմանոց էկրանով iPad Pro 2-ից, որը սեպտեմբերին ստացել է 96,63% դրական արձագանքներ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են 10,5 դյույմանոց էկրանով iPad Pro 2-ը (96,68%) և iPad Air 4-ը (96,33%)։
Չորրորդ տեղում iPhone 12 mini-ն է, որը գոհացրել է իր սեփականատերերի 95,88%-ին։
5-8-րդ տեղերում ենiPhone SE 2-ը (95,2%), iPad Pro 4-ը՝ 12,9 դյույմանոց էկրանով (94,89%), iPad Pro 2-ը՝ 11-դյույմանոց էկրանով (94,83%) և iPad Pro 3-ը՝ 11-դյույմանոց էկրանով՝ iPad Air 5-ը և iPad mini 5-ը:
AnTuTu-ն ընդգծել է, որ վարկանիշը հիմնված է համացանցում օգտատերերի ակնարկների վրա՝ որքան շատ են դրական 5 աստղով կարծիքները, այնքան բարձր է վարկանիշը։