Կառավարությունը 1,39 մլրդ դրամ հատկացրեց թվով 20 սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարության որոշմամբ, 1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմներին՝ թվով 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:
Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է՝
- Արագածոտնի մարզ՝ 2 ծրագրի համար 278 մլն դրամ,
- Արարատի մարզ՝ 3 ծրագրի համար 102 մլն դրամ,
- Արմավիրի մարզ՝ 4 ծրագրի համար 249 մլն դրամ,
- Գեղարքունիքի մարզ՝ 3 ծրագրի համար 180 մլն դրամ,
- Կոտայքի մարզ՝ 2 ծրագրի համար 348 մլն դրամ,
- Շիրակի մարզ՝ 1 ծրագրի համար 47 մլն դրամ,
- Սյունիքի մարզ՝ 1 ծրագրի համար 79 մլն դրամ,
- Վայոց Ձորի մարզ՝ 3 ծրագրի համար 35 մլն դրամ,
- Տավուշի մարզ՝ 1 ծրագրի համար 71 մլն դրամ:
Ներառյալ այդ գումարը բյուջեից հատկացված կառավարության մասնաբաժինը կկազմի 17 մլրդ 52 մլն դրամ: