Բոլոր բեռները ստուգել անհնար է. Բադասյանը` կոկաինը Հայաստանում հայտնվելու մասին

Թմրամիջոցներ ՊԵԿ-ը միշտ էլ հայտնաբերել է, բայց աշխատանքն իդեալական չէ և բարելավելու տեղ կա։ «Դա կապված է թե՛ էլեկտրոնային համակարգի, թե՛ ռիսկի պրոֆիլների ստեղծման, թե կինոլոգիական կենտրոնի հնարավորությունների զարգացման հետ...», – կառավարության նիստից հետո հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կոկաինի հայտնաբերմանը և հավելել, որ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարը խնդրահարույց է շատ երկրներում:
«Եթե մեր մաքսային մարմիններն ամբողջությամբ ստուգեն բոլոր բեռները, հերթերը կհասնեն վրացական Փոթի նավահանգիստ։ Իրականում պետք է ռիսկերի ճիշտ գնահատման համակարգ ունենալ, ճիշտ ընտրել բեռները՝ ավելի մանրակրկիտ զննելու համար»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, անդրադառնալով աղմկահարույց «կոկաինի գործին», հերքել էր դրանց ներկրման մեջ ներգրավված լինելու մեղադրանքները: