Գազի ու բենզինի մասով լուրջ ստվեր ենք տեսնում. կան ընկերություններ, որ իրենց վարքագիծը չեն փոխում. Բադասյան

Գազի ու բենզինի մասով լուրջ ստվեր ենք տեսնում. կան ընկերություններ, որ իրենց վարքագիծը չեն փոխում. Բադասյան

Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում: News.am-ի հաղոդրմամբ, այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում:

«Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, և բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում:

Ամեն ամիս մենք հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, և տեսնում եք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ:

Բազմիցս դեպքեր եղել են, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում, և ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- ասաց նա:

Բադասյանը նաև թվարկեց բացահայտված խախտումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են ԱԱՀ-ի մասով խարդախություններին, խոշոր ներմուծողից առանց փաստաթղթերի ապրանք ձեռք բերելուն կամ անապրանք հաշիվներ գրելուն, թերի հայտարարագրումներին, նաեւ գազի  «լեւի» գիծ քաշելուն:

Աղբյուրը՝ News.am