Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Լուրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ 

«Անձնական դիմում է ազատման, պատճառներին չեմ տիրապետում»,- նշեց Շաբոյանը:

Նա որպես փոխնախարար պաշտոնավարում էր 2021 թվականի ապրիլի 16-ից: