Նախատեսվում է 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ վերցնել

Նախատեսվում է 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ վերցնել

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ներգրավել 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: 

Ներկայացնելով  «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը՝  ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը նշեց, որ խոսքը100 մլն դոլար վարկի մասին, որի նպատակը տնտեսության ներուժի բարձրացման նպատակով բարեփոխումների իրականացումն է: Միաժամանակ, ծրագրով նախատեսվում է քայլեր իրականացնել արտահանման դիվերսիֆիկացիայի, ներդրումների խրախուսման և բարդ ապրանքների արտադրության խրախուսման նպատակով:

Վարկը տրամադրվում է 4 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ: