Լոռի Բերդ համայնքում մի շարք սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում
Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման, համայնքային կենտոնների ամբողջական վերանորգման և տարածքների բարեկարգման, ջրամատակարարման համակարգերի ներքին և արտաքին ցանցերի մասնակի նորոգման և հաշվիչ ցանցերի տեղադրման,ճանապարհների տուֆ քարով սալարկման, գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ:
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ աշխատանքները մեկնարկել են 2023թ.-ին: Նրանց մեծ մասն ավարտված են, մյուսները գտնվում են ավարտական փուլում:
«Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագի. ընդհանուր արժեքը կազմում է 60 000 000 ՀՀ դրամ, որից 70%` 42 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 30%` 18 000 000 ՀՀ դրամը՝ համայնքային ներդրումն է: Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացը տեղափոխվել է 2024 թվական։
«Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի ամբողջական վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր. ընդհանուր արժեքը կազմում է 28 000 000 ՀՀ դրամ, որից 45%` 12 600 000 ՀՀ դրամը՝ պետական, 55%` 15 400 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լեջան, Կողես, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների ամբողջական վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր.ընդհանուր արժեքը կազմում է 23 000 000 ՀՀ դրամ, որից 45%` 10 350 000 ՀՀ դրամը՝ պետական, 55%` 12 650 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Բովաձոր, Հովնանաձոր և Սվերդլով բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ներքին և արտաքին ցանցի մասնակի նորոգման և հաշվիչների տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր. ընդհանուր արժեքը կազմում է 20 000 000 ՀՀ դրամ, որից 65%` 13 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 35%` 7 000 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Նորոգման աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես և Յաղդան բնակավայրերի տուֆ քարով սալարկման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր. ընդհանուր արժեքը կազմում է 75 000 000 ՀՀ դրամ, որից 60%` 45 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 40%` 30 000 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Սալարկման աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։
«Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Կողես, Յաղդան, Լեջան և Սվերդլով բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիր. ընդհանուր արժեքը կազմում է 60 000 000 ՀՀ դրամ, որից 55%` 33 000 000 ՀՀ դրամը՝ պետական, 45%` 27 000 000 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: Կառուցման աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ամբողջությամբ ավարտված են։