Ալավերդի համայնքում՝ տարբեր ոլորտներում շինարարական աշխատանքներ են ընթանում
Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր՝ 15 ենթածրագրով (1 միլիարդ 717 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ): Աշխատանքների մի մասն իրականացվել է 2023 թվականի ընթացքում, մյուսները դեռևս ընթացքի մեջ են կամ՝ ավարտական փուլում:
Ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ ծրագրերի շրջանակներում ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ աշխատանքներ են իրականացվում Ալավերդի, Հաղպատ, Օձուն, Աքորի, Հագվի, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց, Արևածագ, Ծաթեր, Ճոճկան, Կարմիր Աղեկ, բնակավայրերում։
Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 413 միլիոն 548 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը, 20 տոկոսը՝ այլ ներդրողները։
Բնակավայրերի տուֆ քարով սալարկմամբ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 231 միլիոն 349 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 15 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20 տոկոսը՝ այլ ներդրողները։ Շինարարական աշխատանքները և ավարտական փաստաթղթավորման գործընթացն ընթացքի մեջ են։
Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ. Ծրագրի շրջանակներում Ալավերդի, Ախթալա, Շամլուղ բնակավայրերում իրականացվում է Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 486 միլիոն 084 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 29,9 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20,1 տոկոսը՝ այլ ներդրողները։ Վերանորոգվում է 31 շենք։ Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։
Ալավերդի համայնքի Ճոճկան և Մեծ Այրում բնակավայրերի ոռոգման համակարգի ներքին ցանց և Ճոճկան բնակավայրի ՕԿՋ է կառուցվում։ Պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն 434 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը։ Կառուցվում է 1 հատ 300 խմ տարողությամբ ՕԿՋ և 7500 գծմ ոռոգման համակարգ։
Շինարարական աշխատանքները ավարտված են, ավարտական փաստաթղթավորման գործընթացն ընթացքի մեջ են։
Ալավերդի համայնքում նորոգվում է թիվ 6 մանկապարտեզի շենքը, ջերմաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ են կատարվում:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 314 միլիոն 749 հազար դրամ, որի 70,8 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 9 տոկոսը՝ Ալավերդու համայնքապետարանը և 20,2 տոկոսը՝ այլ ներդրողները։ Իրականացված է աշխատանքների 80 տոկոսը։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Ալավերդի համայնքի զուգահեռաբար մի քանի համայնքապատկան շենք է նորոգվում: