Իլոն Մասկը ներկայացրել է առաջին անօդաչու ռոբոտաքսիները
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ներկայացրել է ընկերության առաջին երկու ամբողջովին անօդաչու մեքենաները՝ Cybercab-ը և Robovan միկրոավտոբուսը:
Tesla-ի կայքում նշված է, որ երկտեղանի Cybercab-ն ունի ֆուտուրիստական դիզայն: Ունի ինդուկտիվ լիցքավորում և դեպի վեր բացվող դուռ։ Էլեկտրական մեքենան չունի ղեկ և ոտնակ։ Ընկերությունը հայտնել է, որ նման մեքենան կարժենա 30,000 դոլարից պակաս:
Robovan միկրոավտոբուսը նույնպես չունի ղեկ կամ ոտնակ։ Այն ունի անլար լիցքավորում և կարող է տեղավորել մինչև 20 մարդ։
Tesla-ն պլանավորում է հաջորդ տարի գործարկել լիովին ինքնավար տաքսիներ Տեխասում և Կալիֆորնիայում, իսկ Cybercab-ի արտադրությունը սկսել մինչև 2026 թվականը: Մասկի խոսքով՝ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչև 2027 թվականը։
Tesla-ի գլխավոր տնօրենն ասել է, որ նման ինքնակառավարվող մեքենաները 10-20 անգամ ավելի անվտանգ կլինեն սովորական մեքենաներից։ Ընկերությունը նախատեսում է նման ռոբոտներով ճանապարհորդությունն ավելի էժան դարձնել, քան ավանդական ավտոբուսներով՝ կիլոմետրի համար մոտ 20 ցենտ։
Այնուամենայնիվ, Tesla-ն արտադրություն սկսելուց առաջ պետք է ստանա հաստատում կարգավորող մարմնի կողմից: