Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ խաղաղության․ Արաղչի

Իրանը պատրաստ է և՛ պատերազմի, և՛ խաղաղության․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, որ ողջ Արևմտյան Ասիայի տարածաշրջանը կանգնած է անորոշ իրավիճակի առաջ՝ Գազայում և Լիբանանում Իսրայելի ագրեսիայի ֆոնին՝ պնդելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած սցենարի:

ԱԳՆ ղեկավարն այս մասին հայտարարել է կիրակի օրը Բաղդադում իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեինի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Մենք լիովին պատրաստ ենք պատերազմական իրավիճակին. Մենք պատերազմից չենք վախենում, բայց չենք ձգտում դրան. Մենք կձգտենք արդար խաղաղության հասնել Գազայում և Լիբանանում»,- ասել է Իրանի արտգործնախարարը։ Շեշտելով տարածաշրջանի երկրների կողմից Գազայում և Լիբանանում Իսրայելի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը՝

Արաղչին ասել է, որ Իրանը չի ձգտում լարվածության կամ  հակամարտությունների սրման: Այնուամենայնիվ, նա հասկացրել է, որ Իրանը պատրաստ է ինչպես պատերազմի, այնպես էլ՝ խաղաղության»։