Եվրոպական քաղաքաշինության ստանդարտների ներդրում Հայաստանում՝ «Ռենշինի» ջանքերով

Եվրոպական քաղաքաշինության ստանդարտների ներդրում Հայաստանում՝ «Ռենշինի» ջանքերով

«Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը բարձր մակարդակի հանդիպում է նախաձեռնել ընկերության գործընկեր, Մեծ Բրիտանիայում գործող ինժեներական հսկա «Առուպ»-ի և պետական համակարգի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը մասնակցել են Մարկ Չաունը՝ «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրենը, «Առուպ»-ի Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Թեորան, «Ռենշին»-ի օպրացիոն տնօրեն Լևոն Կասպարովը, ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղկավար Կոնստանտին Ավկսենտևը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Եղիազար Վարդանյանը, նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարդ ինժեներական կոնստրուկցիաների մշակման և սեյսմակայուն նախագծերի իրականացման համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունները, ինչպես նաև հեղինակավոր ընկերության հետ համագործակցության հեռանկարները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղազար Վարդանյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանում եվրոպական քաղաքաշինական ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը՝ ի լրում Հայաստանում ներկայումս կիրառվողների՝ նշելով․
«Հայաստանում իրականացվող նախագծում ձեր ներգրավմամբ և միջազգային ահռելի փորձառությունը Հայաստանում ներկայացնելով՝ մեր երկրի քաղաքաշինության ոլորտը կզարգանա։ Նաև հույս ենք հայտնում, որ այս բարդ, հետաքրքիր ու միևնույն ժամանակ կենսական կարևորություն ունեցող ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա հատկապես երիտասարդների և ապագա պրոֆեսիոնալների շրջանում»։