ՀՀ Լոռու, Սյունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզում աշխատանքների մասին՝ համառոտ
ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերում շարունակվում են, իսկ Արմավիրի և Արագածոտնի մարզում կմեկնարկեն լայնածավալ աշխատանքներ: Համաձայն տարածքային կառավարման մարմինների հրապարակումների.
- Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում 2023 թվականին իրականացվել է 2 սուբվենցիոն ծրագիր.
- Առաջին ծրագրով իրականացվել է ներհամայնքային 250 մ երկարությամբ և 5-6մ լայնությամբ ճանապարհահատվածի նորոգում՝ տուֆապատման միջոցով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16.784.450 դրամ՝ 40 տոկոս՝ համայնքի, 60 տոկոս՝ ՀՀ կառավարության ներդրմամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտված են:
- Երկրորդ ծրագրով իրականացվել են մանկապարտեզի 77 քառ մետր մակերեսով նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 39 մլն 310 հազար դրամ՝ 30 տոկոս համայնքի, 70 տոկոս՝ ՀՀ կառավարության ներդրմամբ:
- 2023 թ․ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Գորիս քաղաքի Թումանյան փողոցը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 182 մլն 114 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 118 մլն 901 հազար դրամ։
- 2023 թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է պատմական Հին Գորիս տանող ճանապարհը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։
Այս ծրագրերի շինաշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Երկու փողոցներում էլ, բացի հիմնանորոգումից ու ասֆալտապատումից, կառուցվում են նաև մայթեր, հենապատեր, ջրահեռացման կողային առուներ։
- ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունը հատկացրել է 249 մլն 353.3 հազար դրամ, այդ թվում` ըստ ուղղությունների.
- Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի Աբովյան փողոցի 1/2 հասցեով մանկապարտեզի բակի և Առատաշեն գյուղի Ա.Այվազյան փող. թիվ 34 հասցեում գտնվող մանկապարտեզի բակերի բարեկարգման համար հատկացվել է 45 մլն 469.2 հազար ՀՀ դրամ:
- Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրերի փողոցի ասֆալտապատման համար՝ 47 մլն 320.2 հազար դրամ:
- Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման համար 142 մլն 306.8 հազար դրամ:
- Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի մայթերի բարեկարգման և կանաչապատ տարածքների ոռոգման
- Արագածոտնի մարզին հատկացվել է 278 մլն դրամ՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող 2 սուբվենցիոն ծրագրի դիմաց պետության մասնաբաժինը վճարելու համար։ Այդ ծրագրերն են՝
- Ապարան համայնքի Արագած բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը 367 մլն 336 հազ դրամ է, որի 70 %-ը վճարում է Կառավարությունը, 30 %-ը՝ համայնքը։
Այս պահի դրությամբ կատարված են աշխատանքների 50%-ը,
- Արևուտ համայնքի Դդմասար բնակավայրում ՕԿՋ-ի (օրվա կարգավորիչ ջրամբար) կառուցում և սնող ջրատարի վերականգնում, ծրագրի ընդհանուր արժեքը 26 մլն 389 հազ դրամ է, որի 80%-ը վճարում է Կառավարությունը, համայնքը՝ 20%:
Այս պահին կատարված է աշխատանքների 75 %-ը։