Արմեն Խաչատրյանը հաստատել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունը

Արմեն Խաչատրյանը հաստատել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պաշտոնապես հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին Խաչատրյանն ասել է ArmLur.am-ի հետ զրույցում։

«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասել է նա:

Հարցին՝ թե ինքն ընդունել է առաջարկը, պատրա՞ստ է տեղափոխվել գործադիր, Խաչատրյանը դրական պատասխանել է տվել։

«Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»,-ասել է նա:

Նշենք, որ արդարադատության նախարարի թեկնածուի համար շրջանառվում են նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները։