Ցորեն թե՞ բրինձ․ Սուրեն Պարսյանն անդրադարձել է աղմկահարույց հայտարարությանը

Ցորեն թե՞ բրինձ․ Սուրեն Պարսյանն անդրադարձել է աղմկահարույց հայտարարությանը
Ցորեն թե՞ բրինձ․ տնտեսագետ Սուրեն Պարսյանն տելեգրամյան ալիքում անդրադարձել է ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը, որում նա առաջարկում էր պարենային անվտանգություն ապահովելու համար ցորենը փոխարինել բրնձով։
«2023 թվականին Հայաստան է ներկրվել 343562290 կգ ցորեն, որի մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է $0,18: Այդ նույն ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 9882140կգ բրինձ, որի մեկ կգ-ի մաքսային արժեքը   $0,82 է: Այսինքն`ցորենից բրնձի անցման դեպքում մեր քաղաքացիները 4,5 անգամ ստիպված են լինելու ավելի շատ վճարել: Բացի այդ, եթե ներքին սպառման ցորենի շուրջ 70 տոկոսն է ներկրվում հիմնականում Ռուսաստանից, ապա բրինձ Հայաստանում առհասարակ չի արտադրվում, հետևաբար, պարենային ինքնաբավությունը զրո է, ունի 100 տոկոսանոց կախվածություն: Հայաստանը իր բրինձը ներկրում է Չինաստանից, Վիետնամից, Հնդկաստանից և ասիական այլ երկրներից»,- գրել է նա: