Գազամատակարարման անջատումներ կլինեն երեք մարզում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին՝ Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի.
- Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
- Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։
- Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։