Հանածո վառելիքի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը մեկ տարում ավելացել է 4 անգամ

Հանածո վառելիքի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը մեկ տարում ավելացել է 4 անգամ
Հանածո վառելիքի նախագծերի ֆինանսավորումը մեկ տարում ավելացել է չորս անգամ՝ 2021թ. 1,2 մլրդ-ից 2022թ. հասնելով 5,4 մլրդ-ի։ Այդ են վկայում  Clean Air Fund ոչ առեւտրային կազմակերպության ուսումնասիրության արդյունքները։
Հաշվետվության համաձայն՝ 2018-2022թթ հանածո վառելիքի հետ կապված նախագծերի ֆինանսավորման  առաջատարների հնգյակում տեղ են զբաղեցրել Զարգացման իսլամական բանկը, Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը, Զարգացման ասիական բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ Համաշխարհային բանկի մասնավոր ստորաբաժանումը։
«Հանածո վառելիքի ֆինանսավորման այս ցնցող աճը տագնապալի ազդանշան է»,- ասել է Clean Air Fund ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյն Բերսթոնը։- Աշխարհը չի կարող շարունակել ընթանալ աղտոտմանն աջակցող ճանապարհով՝ ի վնաս մոլորակի բնակչության առողջության եւ կլիմայի կայունության»։
«Անգամ երբ երկրները խոստանում են կրճատել արտանետումները, բարձրացնել իրենց հավակնությունները կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում եւ հրաժարվել հանածո վառելիքից, թվերն այլ բանի մասին են վկայում։Այդպես չպետք է լինի»,- իր հեթին նշել է Բրազիլիայում շրջակա միջավայրի որակի եւ քաղաքային միջավայրի հարցերի գծով ազգային քարտուղար Ադալբերտո Մալուֆը։
Զեկույցը հրապարակվել է նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք կլիմայական գագաթաժողովի նախաշեմին, որտեղ բանակցությունների մասնակիցները հույս ունեն համաձայնեցնել նոր ֆինանսական խոստումները, գրել է The Guardian-ը։