Ռուսաստանի արտաքին պարտքը 2006 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 300 միլիարդ դոլարից

Ռուսաստանի բանկը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքի չափը գնահատել է 293.4 մլրդ դոլար։ 2024 թվականի սկզբից այն նվազել է 24.5 միլիարդ դոլարով, այսինքն՝ 7.7 տոկոսով։
Պետական պարտքի չափի նվազումը այդ կառույցը պայմանավորել է «այլ հատվածների» պարտավորությունների կրճատման հետ, որոնց պարտքը տարեսկզբից աստիճանաբար նվազում է և հոկտեմբերի 1-ի դրությամբ նվազել է մինչև 160.9 մլրդ դոլար։ Պետական մարմինների պարտքը գնահատվում է 30․9 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկինը և վարկային կազմակերպությունները՝ 101․5 մլրդ դոլար։
Արտաքին պարտքը 2006 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 269․5 միլիարդ դոլար, այն հասել է իր գագաթնակետին 2014 թվականի հուլիսի 1-ին, երբ արտաքին պարտքի ծավալը կազմել է 732․78 միլիարդ ռուբլի, համաձայն կարգավորիչի տվյալների: Իսկ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքը կազմել է 317․89 միլիարդ դոլար։