ԲԸՏՄ սեպտեմբեր ամսվա գործունեության արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 18.453.377 ՀՀ դրամ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 210 դեպք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 47 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 67 հաշվարկ՝ 122.586.760 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 13 որոշում, նշանակվել` 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 7 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 23 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 2.843.550 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 20 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել` 1․800․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 8 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 94 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 19 հաշվարկ՝ 23.737.425 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 82 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել` 1.600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 40 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք։
Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել` 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արձանագրվել է հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացման կամ աղավաղված ներկայացման 1 դեպք։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 12 որոշում, նշանակվել` 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Իրականացվել է թվով 1 դիտարկում։
Իրականացվել է թվով 5 չափագրման աշխատանք՝ բազալտի արդյունահաման և ավազի տեղափոխման դեպքերով։
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 15 հաշվարկ՝ 46.909.862 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 51 որոշում, նշանակվել` 10.220.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գործունեության կասեցում
4 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
· առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 2,
· առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 2,
Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝
· վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5
· մթնոլորտային օդի պահպանություն-2։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 36 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 3.395.800 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 18.453.377 ՀՀ դրամ: