Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներն ավարտական փուլում են

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի աշխատանքներն ավարտական փուլում են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի, 23կմ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:

Հիշեցնենք, որ 

Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածի վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրիի շրջանցիկի և Գյումրի-Բավրա մոտ 70կմ հատվածների նախագծումը ֆինանսավորվում են ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով: Նախատեսվում էր՝

  • Լանջիկ-Գյումրի 23կմ երկշարք հատվածի վերակառուցում՝ ընդլայնելով այն մինչև քառաշարք,
  • Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն,
  • Հյուսիսային Գյումրի-Բավրա շուրջ 70կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, նախնական և մանրամասն նախագծում,
  • 5-րդ տրանշի հայտի և մրցութային փաստաթղթերի նախապատրաստում:

Լանջիկ-Գյումրի հատվածի համար՝ ԵՆԲ-ի վարկային միջոցներ` 60 մլն եվրո, Հարևան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհ (NIF Grant)՝ 12 մլն եվրո, ՀՀ պետբյուջեից հարկերի մասով` շուրջ 16.2 մլն եվրոյի չափով։

tranche3_arm.jpg (49 KB)