Modex․ Բոլոր բանկերը աշխատել են շահույթով

Modex խորհրդատվական ընկերությունը վերլուծել է ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը՝ համեմատելով 2023թ I-III եռամսյակների տվյալները այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։ Ըստ այդմ․
- ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրել են շուրջ 268 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 25%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում,
- Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 3-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։