Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
 Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Այսօր հորդառատ անձրևներ են սպասվում նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 15-17, գիշերը` 9-11 աստիճան տաքության սահմաններում։