Հայաստանը կրկին ազատ համացանց ունեցող երկրների շարքում է

Հայաստանը կրկին ազատ համացանց ունեցող երկրների շարքում է
Հրապարակվել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարն առցանց տիրույթում»  զեկույցը։
Համաձայն զեկույթի, Այս տարի Հայաստանը կրկին ազատ համացանց ունեցող երկրների շարքում է, սակայն դիրքերը փոքր-ինչ զիջել է: 2024 թ-ի զեկույցում Հայաստանն ստացել է 74 միավոր՝ անցյալ տարվա 72 միավորի փոխարեն:
Զեկույցն ընդգրկում է 2023 թ. հունիսի 1-ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Ըստ զեկույցի՝ Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել: