Երևանում Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն է եղել

Երևանում Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն է եղել

ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 17-ին Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «միայն ուղիղ»  ուղղություններով:

Նշված խաչմերուկում կատարվել է համապատասխան գծանշում ևկտեղադրվել են ճանապարհային նշաններ: