Հաջորդ տարեսկզբից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Հաջորդ տարեսկզբից  եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը
Կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։
ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում, մասնավորապես, սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն տարածվելու է բոլոր մարզերի վրա՝ ասված է հիմնավորման մեջ:
Բացի այդ, սահմանվել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձը եռամսյակի կտրվածքով չի կարող գերազանցել 750 հազար դրամը: Հիմա դա սահմանված 15 մլն դրամ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։