Պուտինը ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկն անվանել է այլընտրանք Արևմուտքի մեխանիզմներին

ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկը այլընտրանք է զգալի թվով արևմտյան ֆինանսական մեխանիզմներին, և այն կարևոր դեր է խաղում ֆինանսական համագործակցության ամրապնդման գործում, ԲՐԻԿՍ Գործարար համաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք, բնականաբար, զարգացնելու ենք այն առանց որևէ մեկին հակադրելու: Այն անկախ կառույց է, պարզապես ընդլայնելու ենք դրա հնարավորությունները: Նոր բանկը ԲՐԻԿՍ–ի և Գլոբալ Հարավի տարածքում պետք է դառնա տեխնոլոգիական և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի հիմնական ներդրողներից մեկը»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ բանկը հզոր և արդյունավետ կառույց է, որն ունի ամուր կապիտալ բազա և փորձառու փորձագետների կոլեկտիվ։