ՀՀ–ն և Թուրքիան միասին կգնահատեն երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները

ՀՀ–ն և Թուրքիան միասին կգնահատեն երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները
Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի–Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ  ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը, Ստամբուլում տեղի ունեցած «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանն իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի–Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանին հայկական կողմն առաջարկել է իր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ:
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան–Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարն