Շիրակի մարզում էր Նիկոլ Փաշինյանը

Շիրակի մարզում էր Նիկոլ Փաշինյանը

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Համաձայն պաշտոնական տեղեկատվության, վարչապետը եղել է 4-5-րդ դարերի Երերույքի տաճարում, որտեղ իրականացվում են ամրակայման աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:

Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:

Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է:

ՀՀ կառավարությունը այցի կապակցությամբ ևս մեկ տեսանյութ  է հրապարակել, որտեղ ներկայացվել Ախուրյանի համար ջրամատակարարման ցանցի կառուցմանը:

Կենարար հեղուկն առանց գրաֆիկ կհասնի Ախուրյան: Շիրակի մարզում արդիականացվում են ջրամատակարարման համակարգերը 11.5 մլն եվրո բյուջեով՝ ասված է հրապարակման մեջ: