Սյունիքի մարզում աշխատանքների մասին՝ համառոտ

Սյունիքի մարզում աշխատանքների մասին՝ համառոտ

Ձեզ ենք ներկայացնում համառոտ տեղեկատվություն Սյունիքում աշխատանքների մասին: Համաձայն մարզպետարանի հրապարակումների.

  • Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին (ԵՆԲ)՝ Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ։

ԵՆԲ-ի կողմից նախատեսվող շրջանակային վարկի միջոցներով Սյունիքում ծրագրեր կիրականացվեն, որոնց հիմնական ուղղություններն են հանրային առողջապահությունը, կրթական շենքերի նորոգումը, ջրամատակարարման համակարգերի բարելավումը։

Վարկի շրջանակներում Սյունիքի դիմակայությանն ուղղված ծրագրի հայեցակարգը կազմվել է ըստ մարզպետի աշխատակազմի առաջարկների ու մարզի խնդիրների առաջնահերթությունների վերաբերյալ կատարած վերլուծական աշխատանքի արդյունքում։

  • Ավարտին են մոտենում Ներքին Հանդ գյուղի բնակելի տների տանիքների՝ պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքները։