Եկել է ձմեռային անվադողերի ժամանակը. ՆԳՆ–ն դիմել է վարորդներին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում վարորդներին հորդորում է փոխել անվադողերը։
«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,– ասված է հաղորդագրությունում։