Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի  և հանրային սննդի օբյեկտի  գործունեության  կասեցումը

Ֆլորա Մանուկյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք Երևան, Մալաթիա-Սեբաստիա):

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի  արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ 

Կառույցի ղեկավարի  մեկ այլ որոշմամբ՝  անհատ ձեռնարկատեր Արեգա Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը ևս  վերացվել է։ 
Հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Էրեբունի փ․):