ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպումներ է նախաձեռնել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիպումներ է նախաձեռնել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում, հոկտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Փարաքար և Խոյ համայնքներում, հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս և Վայք համայնքներում նախատեսվում են նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։
Հետաքրքրված անձանց հրավիրում են մասնակցելու միջոցառումներին։
Հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 հեռախոսահամարով։