Երրորդ երկրի ուժերը մեր երկրում անվտանգության գործառույթ չեն իրականացնի. Գրիգորյան

Երրորդ երկրի ուժերը մեր երկրում անվտանգության գործառույթ չեն իրականացնի. Գրիգորյան

Մաքսային և սահմանային հսկողության գործառույթները պետք է լինեն լիարժեք և ինքնիշխան, որի պարագայում Հայստանը պատրաստ կլինի շարունակել քննարկումնները։ Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնում։

«Մենք ցանկություն ունենք շարունակել, և հրապարակել ենք մեր ցանկությունը»,– ասաց նա։

Փոխվարչապետը հավելեց, որ արդյունքում երրորդ երկրի ուժերը մեր երկրում անվտանգության գործառույթ չեն իրականացնի։