Նիկոլ Փաշինյանն Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի նախագիծը քննարկել է մի շարք բուհերի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի նախագիծը քննարկել է համապատասխան մի շարք համալսարանների պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի հետ։
Նիկոլ Փաշինյանը իր Տելեգրամ ալիքում գրել է․ «Ակադեմիական քաղաքի Տեխնոլոգիական կլաստերի նախագիծը քննարկեցինք Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի մի խումբ ներկայացուցիչների հետ»։