Գեղարքունիքի մարզպետարանը զգուշացնում է
Հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամերից սկսած Գեղարքունիքի մարզի Սևանի,Գավառի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն։
Գեղարքունիքի մարզի Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստ են ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին և անհրաժեշտության դեպքում կիրականացնեն ճանապարհների մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։
Հնարավոր վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար`վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։