Մարզային վերջին նորությունները՝ համառոտ
Համառոտ տեղեկատվություն ՀՀ մարզերում ակտիվությունների մասին։ Համաձայն տարածքային կառավարման մարմինների հրապարակումների․
- ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։
Սուբվենցիոն ծրագրերից մեկով պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 103 մլն. 865 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքի ներդրումը` 65%: Աշխատանքներն ավարտական փուլում են։
Ավելի քան 226 000 000 դրամ արժեքով, կառավարություն - համայնք` 60%/40% համաֆինանսավորմամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրում ընթացքի մեջ են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
Ավարտական փուլում են գտնվում նաև Ծաղկաձոր քաղաքի Խ.Կեչառեցու փողոցում կոյ
- Նոյեմբերյան քաղաքում բացվել է արվեստի դպրոցը, որը վերանորոգվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների և Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։
Վերանորոգումից բացի արվեստի դպրոցի շենքում տեղադրվել է 5 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ GIZ-ի կողմից իրականացվող մեկ այլ՝ ECOserve ծրագրի շրջանակում։
- Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 5 շենքում ընթանում են շինարարական աշխատանքներ։
Կառավարություն - համայնք - մասնավոր համագործակցությամբ Հերացի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շենքը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսից տրվել է համայնքին, որտեղ Ամրակ ԲԲԸ-ն վերակառուցում է բնակարաններ՝ Սիլիկյան թաղամասի այրված և վթարային դարձած շենքերի բնակիչների համար։
Երկար դադարից հետո շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով, զուգահեռաբար մեկ հարկանի մասնաշենքում իրանացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ բազմահարկ մասնաշենքում՝ հիմնանորոգման աշխատանքներ։
- Արմավիրի մարզում մթերվել է 73032 տ խաղող, իսկ մթերման գործընթացը գրեթե ավարտված է։
- Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից գյուղտեխնիկա է բաժանվել Սյունիքի Տաթև, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Գորիս համայնքներին։
Ընդհանուր 26 կտոր գյուղտեխնիկան (մինի տրակտոր, ինքնագնաց խոտհնձիչ, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկ՝ հողի մշակման համար, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկ՝ կարտոֆիլացանով) կօգտագործվի այն գյուղական բնակավայրերում, որոնց համար նախատեսված է՝ ըստ մարզպետի աշխատակազմի կողմից նախապես գնահատված կարիքների։